Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Ինչպես ազատվել պիգմենտներից. 5 բնական միջոց. 168.am

Ինչպես ազատվել պիգմենտներից. 5 բնական միջոց. 168.am

Steptohealth.ru-ն գրում է, որ մաշկի գույնն ապահովող պիգմենտի արտադրության խանգարման հետևանքով կարող են պիգմենտային բծեր հայտնվել։ Դեմքի պիգմենտացիան հայտնի է նաև՝ որպես մելանոզ։ Այն բավականին տարածված է կանանց մոտ և կապված է էսթրոգեն ու պրոգեստերոն հորմոնների ակտիվության մեծացման հետ։ Առաջարկվող միջոցները կօգնեն բնական ճանապարհով ազատվել պիգմենտներից։

1. Բանանի և յոգուրտի հիմքով միջոց.


Բաղադրիչներ.

  • 1 հասած բանան,
  • 5 ճաշի գդալ բնական յոգուրտ՝ 90 գրամ։


Պատրաստման և օգտագործման եղանակը: Տրորեք բանանը, խառնեք յոգուրտի հետ։ Դիմակը քսեք դեմքին, թողեք 30 րոպե: Օգտագործեք շաբաթվա ընթացքում 3 անգամ։


2. Կիտրոն և մաղադանոս


Բաղադրիչներ.

  • կես կիտրոնի հյութ,
  • 3 ճաշի գդալ մաղադանոս՝ 30 գրամ,
  • 6 ճաշի գդալ ջուր՝ 60 մլ։


Պատրաստման և օգտագործման եղանակը: Քամեք կիտրոնի հյութը, բլենդերում հարեք բոլոր բաղադրիչների հետ: Ստացված լոսյոնը քսեք դեմքի այն հատվածներին, որտեղ պիգմենտներ եք նկատում, թողեք 20 րոպե։ Օգտագործեք շաբաթվա ընթացքում 3 անգամ։

 

Ուշադրություն. այս լոսյոնը հարկավոր է օգտագործել միայն երեկոյան ժամերին, քանի որ կիտրոնը մաշկը զգայուն է դարձնում արևի լույսի նկատմամբ։


3. Խաղող և վիտամին E


Բաղադրիչներ.

  • 6 հասած խաղող,
  • 1 պարկուճ վիտամին E։


Պատրաստման և օգտագործման եղանակը: Կտրատեք խաղողը, հեռացրեք կուտը, բլենդերում խառնեք վիտամին E-ի հետ։ Խառնեք այնքան, մինչև խյուսանման զանգված ստանաք։ Դեմքին քսեք շրջանաձև շարժումներով, թողեք 30 րոպե։ Լվացեք տաք ջրով։ Օգտագործեք շաբաթվա ընթացքում 3 անգամ։


4. Սմբուկ և մեղր


Բաղադրիչներ.

  • կես սմբուկ,
  • 3 ճաշի գդալ մեղր՝ 75 գրամ։


Պատրաստման և օգտագործման եղանակը: Սմբուկի փափուկ հատվածը բլենդերում խառնեք մեղրի հետ։ Ստացեք խիտ զանգված: Քսեք դեմքին, հատկապես այն հատվածներին, որտեղ պիգմենտներ են առաջացել։ 20 րոպե անց լվացեք։ Կրկնեք շաբաթը 2 կամ 3 անգամ։


5. Նշի ալյուր և կոկոսի յուղ


Բաղադրիչներ.

  • 2 ճաշի գդալ նշի ալյուր՝ 20 գրամ,
  • 3 ճաշի գդալ կոկոսի յուղ՝ 45 գրամ։


Պատրաստման և օգտագործման եղանակը: Բաղադրիչները խառնեք այնքան, մինչև խյուսանման զանգված ստանաք։ Քսեք դեմքին, թողեք 30 րոպե։ Դեմքը լվացեք տաք ջրով։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 3 անգամ։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ